ԳԳևորգ Թոսունյան

Արմեն Գրիգորյանը Քերըն Դոնֆրիդին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Արմեն Գրիգորյանը Քերըն Դոնֆրիդին է ներկայացրել  հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: 

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Հայաստանի տեսակետներն առաջնային անվտանգային հարցերի լուծման ուղղությամբ: 

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների  կարգավորման գործընթացը: 

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման շարունակականության կարևորությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների վրա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում