ՄՄարիամ Մխիթարյան

Բոսնիա և Հերցեգովինան հրաժարվել է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Բոսնիա և Հերցեգովինան հրաժարվել է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Բոսնիա և Հերցեգովինան չի ընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ առանց ղեկավարության կոնսենսուսի։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սերբական Հանրապետությունից Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորադ Դոդիկին։

«Բոսնիա և Հերցեգովինան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառել: Այս որոշումը պետք է կայացվի Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության մակարդակով, որը բաղկացած է երեք անդամից, որոնցից մեկը ես եմ։ Իսկ որպեսզի որոշումը կայացվի, այն պետք է հաստատվի միաձայն, ինչը տեղի չի ունենա... Սերբական Հանրապետությունը, որի ներկայացուցիչն եմ ես, դեմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը, ուստի նրանք չեն ներկայացվի»,- պարզաբանել է սերբ քաղաքական գործիչը:

Բոսնիա և Հերցեգովինան խորհրդարանական հանրապետություն է և բաղկացած է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունից, Սերբական Հանրապետությունից և Բրչկո շրջանից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում