ԱԱրսեն Մկրտչյան

Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը Երևանում է

Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը Երևանում է

Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը Երևանում է: Այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում:

Այցի ընթացքում փոխպետքարտուղար Դոնֆրիդն այսօր կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ:

«Կքննարկվի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին։ Կդիտարկվեն ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր ամուր փոխգործակցության հարցերը և մեր երկուստեք ստանձնած հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը»,- ասված է ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում