ԼԼիլիթ Ասատրյան

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում կայունություն լինի. Պուտին

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում կայունություն լինի. Պուտին

«Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում - 2022»-ի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ նախագահների` Վահագն Խաչատուրյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: ՌԴ նախագահը նշել է` միջոցառումն իր երկրի համար արդեն ուղենշային է դարձել, հույս հայտնել, որ այդպիսին է նաև գործընկեր երկրների համար:

«Հայաստանը մեզ համար պարզապես գործընկեր չէ, այլ մեր ռազմավարական դաշնակիցն է, և մենք դա գնահատում ենք: Մենք հասկանում ենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և նրա շուրջ: Մենք տրամադրված ենք գործընկերային հարաբերությունները զարգացնել, նաև հետաքրքրված ենք, որ երկրում իրավիճակը լինի կայուն, երաշխավորի առաջանցիկ զարգացում: Լիահույս եմ, որ մեր այս հանդիպումը ևս կնպաստի դրան»,- ասել է Պուտինը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում