ԼԼիլիթ Ասատրյան

Վահան Քերոբյանն ու Մաքսիմ Ռեշետնիկովը համագործակցության հուշագիր են ստորագրել ՀՀ ռազմավարական զարգացման կենտրոն ստեղծելու վերաբերյալ

Վահան Քերոբյանն ու Մաքսիմ Ռեշետնիկովը համագործակցության հուշագիր են ստորագրել ՀՀ ռազմավարական զարգացման կենտրոն ստեղծելու վերաբերյալ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հունիսի 17-ին, Սանկտ Պետերբուրգի XXV-րդ միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում, ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ տնտեսական զարգացման նախարարության միջև համագործակցության հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն ստեղծելու վերաբերյալ:

Կենտրոնի իրավասությունների շրջանակը ներառում է. խորհրդատվական նախագծերի ստեղծում օրենսդրության և ինստիտուտների զարգացման բնագավառում, Ռուսաստանի պետական կառավարման լավագույն փորձի առաջմղում, խորհրդատվություն (ներառյալ ֆինանսական) ներդրումային ծրագրերի կառուցվածքավորման ժամանակ, Հանրապետության ինստիտուցիոնալ զարգացում, աջակցություն Ռուսաստանի ներդրողներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում