ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանը մեկնաբանել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի մասին ԵՀ որոշումը

Վրաստանը մեկնաբանել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի մասին ԵՀ որոշումը

Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տվել Վրաստանին տալ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ՝ «աշխարհագրական գործոնի» պատճառով։ Այդ մասին հայտարարել է երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ գրում է Sputnik-ը։

Քաղաքական գործչի խոսքով՝ հանրապետության ղեկավարությունը, իհարկե, վիրավորված է այդ որոշումից, բայց «ըմբռնումով է մոտենում»։

Կոբախիձեն պարզաբանել է, որ «Ի տարբերություն Ուկրաինայի և Մոլդովայի՝ Վրաստանը ստիպված չեղավ զոհաբերություններ անել»: Սակայն նա չի պարզաբանել, թե կոնկրետ ո՞րն է որոշումների կայացման «աշխարհագրական գործոնը»:

Փորձագիիտական շրջանակներում, սակայն, ըստ լրատվական գործակալության, խոսում են այլ պատճառների մասին. Վրաստանին մերժել են, քանի որ Ռուսաստանի դեմ այն երկկողմանի պատժամիջոցներ չմտցրեց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում