Այսօր, որ Եվրահանձնաժողովը ընդունել է իր եզրակացությունը Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի անդամակցության հայտերի վերաբերյալ՝ կառույցի խիստ չափանիշներին դրանց համապատասխանությունը գնահատելուց հետո:
Առաջարկում ենք Ուկրաինային տալ թեկնածուի կարգավիճակ՝ ընդունելով, որ երկիրը կիրականացնի մի շարք կարևոր բարեփոխումներ։ Ուկրաինան հստակ դրսևորել է իր նվիրվածությունը եվրոպական արժեքներին և չափանիշներին ու պատերազմից առաջ է սկսել իր ճանապարհը դեպի ԵՄ:
Ուկրաինան արդեն իրականացրել է ԵՄ կանոնների, նորմերի և ստանդարտների մոտավորապես 70%-ը։ Այնուամենայնիվ, դեռևս կարևոր աշխատանք կա անելու՝ օրենքի գերակայության, օլիգարխների, կոռուպցիայի դեմ պայքարի և հիմնարար իրավունքների ուղղությամբ: Այս գործընթացը հիմնված է արժանիքների վրա ։ Այնպես որ, առաջընթացն ամբողջությամբ կախված է Ուկրաինայից։
Մենք նաև առաջարկում ենք Մոլդովային տալ թեկնածուի կարգավիճակ՝ ընդունելով, որ երկիրը բարեփոխումներ է իրականացնելու։ Մոլդովան շարժվում է բարեփոխումների, հակակոռուպցիոն և եվրոպական ուղիով: Այն դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Բայց կարծում ենք, որ հանրապետությունում առկա է չափանիշներին համապատասխանելու ներուժը:
Վրաստանը պետք է քաղաքականապես միավորվի, որպեսզի հստակ ճանապարհ նախանշի դեպի կառուցվածքային բարեփոխումներ և ԵՄ։
Հետևաբար, մենք առաջարկում ենք Վրաստանին տրամադրել եվրոպական հեռանկար, բայց թեկնածուի կարգավիճակ տալուց առաջ պետք է նորից գնահատենք, թե որքան է հանրապետությունը համապատասխանում է մի շարք պայմաններին, հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:










