Կառավարության նիստում որոշում է կայացվել Արամ Թանանյանին ազատել ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից։
Թանանյանը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի՝ Վրաստան-Ռուսաստան սահմանի Վերին Լարսի անցակետում ՀՀ մաքսային կցորդի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հունվարի 30-ին։
Նա ավելի վաղ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում, փրկարար ծառայությունում, ՀՀ արտակարգ իրավիճակների վարչությունում:










