ԱԱլիս Մելիքսեթյան

Հայկական կողմը երբեք չի մերժել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման առաջարկը

Հայկական կողմը երբեք չի մերժել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման առաջարկը

Ադրբեջանի նախագահը հունիսի 16-ին Բաքվում կայացած IX գլոբալ համաժողովի բացման ելույթում հայտարարել էր, թե, իբր, պաշտոնական Երևանը հրաժարվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից: Իլհամ Ալիևի այդ հայտարարության առնչությամբ «Լուրերը» հարց էր ուղղել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանին:

«Մենք ոչ միայն չենք մերժել, այլև մշտապես դրական ենք արտահայտվել նման հավանական հանդիպման մասին՝ միաժամանակ նշելով, որ պետք է աշխատանք տանել հանդիպման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ»,- պատասխանել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում