ՄՄարիամ Մխիթարյան

Շոլցը կոչ է արել Ուկրաինային և Մոլդովային տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ

Շոլցը կոչ է արել Ուկրաինային և Մոլդովային տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն աջակցել է Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի Կիևում՝ Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկու, Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Գերմանիան կողմ է Ուկրաինայի հետ կապված դրական որոշմանը, դա վերաբերում է նաև Մոլդովայի Հանրապետությանը»,- ասել է Շոլցը։ «Ուկրաինան պատկանում է եվրոպական ընտանիքին»,- հավելել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում