«Դեպի Եվրատեսիլի» նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է

«Դեպի Եվրատեսիլի» նոր եթերաշրջանը՝ Հանրայինի եթերում. հայտերի ընդունման մեկնարկը տրված է

«Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի այն արտիստը, որը կդառնա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը: Հանրայինը սկսում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:

Այս եթերաշրջանում երգիչները կկարողանան ներկայանալ իրենց երգերով եւ հաղթելու պարագայում տվյալ ստեղծագործությունն էլ հնչեցնել «Եվրատեսիլ 2018»-ին: Երգը պետք է գրված լինի հատուկ նախագծի համար կամ նախկինում հրապարակված չլինի:

Հայտերն ընդունվում են մինչեւ դեկտեմբերի 15-ը:

Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչեւ դեկտեմբերի 15-ը www.eurovision.am կայքում: Մանրամասների համար զանգահարել 091.65.00.15 հեռախոսահամարով կամ գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին` [email protected].

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում