ՆՆարե Թադևոսյան

ԱՊՀ տարածաշրջանում Հայաստանը Ղազախստանի առանցքային գործընկերներից է. Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ դեսպան Արմեն Ղևոնդյանին

ԱՊՀ տարածաշրջանում Հայաստանը Ղազախստանի առանցքային գործընկերներից է. Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ դեսպան Արմեն Ղևոնդյանին

Հունիսի 15-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերը հանձնեց Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:

Ղազախստանի ղեկավարի նստավայր Ակկորդայում կայացած հանդիսավոր արարողությանը նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշեց, որ ԱՊՀ տարածաշրջանում Հայաստանը Ղազախստանի առանցքային գործընկերներից է։

Ընդգծելով, որ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները ձևավորված են խոր պատմական կապերի վրա, Ղազախստանի ղեկավարը հույս հայտնեց, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղությունը և բարգավաճումն էլ ավելի կամրապնդեն հայ-ղազախստանյան բազմաոլորտ երկկողմ ու բազմակողմ գործընկերությունը։

Հաջորդած ճեպազրույցին դեսպան Ա.Ղևոնդյանը պատրաստակամություն հայտնեց ջանքեր գործադրելու ժողովուրդների բարեկամության, ինքնիշխանության և անկախության փոխադարձ հարգանքի և այլ՝ Հայաստանի ու Ղազախստանի միջև Բարեկամության և համագործակցության մասին 1999 թ. սեպտեմբերի 2-ին Մեծ պայմանագրով ամրագրված հիմնարար սկզբունքների վրա խարսխված հայ-ղազախստանյան միջպետական հարաբերությունների ներուժի ընդլայնման և կիրառման հարցում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում