ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր՝ Ավստրիական զարգացման գործակալության հետ

ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր՝ Ավստրիական զարգացման գործակալության հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանի հետ հանդիպում է ունեցել Ավստրիական զարգացման գործակալության ղեկավար Ֆրեդրիխ Շիֆթի հետ։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել երեխաների հիմնահարցերի ոլորտում իրականացվող փոփոխություններին, ԱՍՀՆ կողմից ապաինստիտուցիոնալացման քաղաքականությանն ու կանանց սոցիալ-տնտեսական զորեղացման ծրագրերին։

Խոսելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտային բարեփոխումների մասին՝ նախարար Նարեկ Մկրտչյանն այդ համատեքստում բարձր է գնահատել Ավստրիական զարգացման գործակալության դերը՝ շեշտելով իրականացված միջոցառումների արդյունավետությունը։

Ֆրեդրիխ Շիֆթը ներկայացրել է կազմակերպության կողմից սահմանված առաջնահերթությունները, մասնավորապես՝ շեշտելով աղքատության դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերը։ Ընդգծվել է նաև քաղաքական ու հասարակական կյանքում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության խթանմանն ուղղված միջոցառումների կարևորությունը։  

Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության հնարավոր տարբերակները․ կողմերը պատրաստակամություն են հայտնել իրականացնել սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում