ԱԱրսեն Մկրտչյան

Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի մանրաձկան առաջին խմբաքանակը

Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի մանրաձկան առաջին խմբաքանակը

Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 15 577 հատ ամառային իշխանի և 150 000 հատ գեղարքունի իշխանի մանրաձուկ՝ տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

 

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչները մարզում մասնակցել են Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակում 5.8 գրամ միջին քաշով շուրջ 15577 հատ ամառային իշխանի և 1.1 գրամ միջին չափով 150000 հատ գեղարքունի իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակի՝ բացթողնման աշխատանքներին:
 

 

Մանրաձկան բացթողումն իրականացվեց Ծակքար և Կարճաղբյուր գետերում:

Մանրաձկան բացթողնման աշխատանքներից առաջ նախարարի տեղակալը շրջել է Կարճաղբյուրի մանրաձկան գործարանի տարածքում, ծանոթացել առկա հզորություններին և հիմնադրամի ներկայացուցիչների ու ոլորտի մասնագետների հետ քննարկել ձկնապաշարների վերականգնմանը վերաբերող հարցեր։

 

 

Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում