Եվրահանձնաժողովը շուտով կձևակերպի Կիևին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ կարծիքը

Եվրահանձնաժողովը շուտով կձևակերպի Կիևին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ կարծիքը

Եվրահանձնաժողովը մինչև հաջորդ շաբաթվա վերջ կձևակերպի Եվրամիությանը Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ կարծիքը: Այդ մասին Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կառույցի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Հանձնաժողովը ներկայումս ԵՄ անդամ երկրների համար փորձագիտական եզրակացություն է պատրաստում: Իսկ Ուկրաինայի ղեկավարի հետ մեր այսօրվա քննարկումները թույլ կտան ավարտին հասցնել գնահատման գործընթացը»,- մանրամասնել է Ֆոն դեր Լայենը:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար Կիևն արդեն շատ բան է արել, մեծ առաջընթաց է գրանցել օրենքի գերակայության ամրապնդման հարցում:

«Սակայն հարկավոր է անել ավելին. դեռ կան բարեփոխումներ, որոնք պետք է իրականացվեն, օրինակ՝ կոռուպցիան հաղթահարելու համար»,- նշել է Ֆոն դեր Լայենը։

Զելենսկին, իր հերթին, նշել է, որ եվրոպական նախագծի ապագան կախված է նրանից, թե արդյոք ԵՄ-ն Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ կտրամադրի՞, թե՞ ոչ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում