ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Ֆրանսիա, Բելգիա և Լատվիա՝ քննարկելու Կիևին օգնելու հարցերը

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Ֆրանսիա, Բելգիա և Լատվիա՝ քննարկելու Կիևին օգնելու հարցերը

ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Ջեսիկա Լյուիսը հունիսի 11-19-ը կայցելի Ֆրանսիա, Բելգիա և Լատվիա՝ ասված է պետքարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ուղևորության նպատակը ԱՄՆ դաշնակիցների և գործընկերների հետ հանդիպելն է՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև անվտանգության և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնման համար:

Բրյուսելում Լյուիսը կհանդիպի ՆԱՏՕ-ի և Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Պետքարտուղարի օգնականը կմասնակցի նաև Արևմուտքի երկրների կոնտակտային խմբի նիստին, որը համակարգում է Կիևին ռազմական օգնության ցուցաբերումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում