ՄՄարիամ Մխիթարյան

Նեբենզյան ներկայացրել է ռուսական պարարտանյութերի և հացահատիկի արտահանման պայմանները

Նեբենզյան ներկայացրել է ռուսական պարարտանյութերի և հացահատիկի արտահանման պայմանները

Ռուսաստանը պատրաստ է հացահատիկ և պարարտանյութ արտահանել համաշխարհային շուկաներ, սակայն դրա համար անհրաժեշտ է վերացնել ապահովագրության և մատակարարումների ֆինանսավորման սահմանափակումները։ Այդ պայմանն է ներկայացրել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան BBC-ի հետ հարցազրույցում։

Դիվանագետի խոսքով՝ հացահատիկն ու պարարտանյութը պատժամիջոցների տակ չեն, սահմանափակումները վերաբերում են նավերի և բեռնափոխադրումների ապահովագրությանը, ինչպես նաև ռուսական ընկերությունների և հաստատությունների հետ ֆինանսական գործարքներին, որոնք էլ խոչընդոտում են արտահանման գործընթացը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է հացահատիկի մատակարարման հետ կապված ճգնաժամը քննարկել Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ քառակողմ հանդիպման շրջանակներում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում