Թբիլիսին խուսափում է նոր հակամարտությունից՝ զենք չփոխանցելով Ուկրաինային. Վրաստանի պաշտպանության նախարար

Թբիլիսին խուսափում է նոր հակամարտությունից՝ զենք չփոխանցելով Ուկրաինային. Վրաստանի պաշտպանության նախարար

Վրաստանն Ուկրաինային սպառազինություն չի փոխանցում, որպեսզի ապահովագրի իրեն նոր հակամարտության վտանգից։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

«Կարծում ենք, որ Ուկրաինային սպառազինություն չփոխանցելով՝ մենք պաշտպանում ենք Վրաստանի քաղաքացիների շահերը և ապահովագրում ենք Վրաստանը նոր հակամարտության վտանգից»,- ասել է նախարարը:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել էր, որ երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած ֆինանսական և տնտեսական պատժամիջոցներին, քանի որ դրանք ավելի շատ կհարվածեն հենց Վրաստանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում