ԱԱրսեն Մկրտչյան

Վահե Գևորգյանը և Կարա ՄքԴոնալդը կարևորել են Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի հարցը

Վահե Գևորգյանը և Կարա ՄքԴոնալդը կարևորել են Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի հարցը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Կարա ՄքԴոնալդի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը գոհունակությամբ ընդգծվել է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան ներկայիս ռազմավարական երկխոսության բարձր մակարդակը և երկուստեք կարևորվել դրա շարունակական ընդլայնումը:              

Նախարարի տեղակալն  անդրադարձել է Հայաստանում վերջին տարիների ընթացքում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումներին և արդի  խնդիրներին:

Վահե Գևորգյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին:

Մասնավորապես, կարևորվել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցը, Արցախում շարունակաբար վանդալիզմի ենթարկվող հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը:

Կողմերը կարևորել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ոլորտում հայ-ամերիկյան երկխոսության հետագա զարգացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում