Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է, որ իր միջուկային օբյեկտներից հանում է 27 տեսախցիկ

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է, որ իր միջուկային օբյեկտներից հանում է 27 տեսախցիկ

Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացրել է, որ հեռացնում է միջուկային օբյեկտներում իր գործունեության դիտարկման համար տեղադրված տեսախցիկներից 27-ը՝ հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Նրա խոսքով՝ դա լուրջ մարտահրավեր է Իրանում ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքի համար, ինչպես նաև ապացուցելու, որ Թեհրանը պահպանում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը: Գրոսին հավելել է, որ Իրանում ՄԱԳԱՏԷ-ի 40 տեսախցիկ դեռևս աշխատում է:

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի 35 անդամ պետությունների մեծ մասը կողմ էր քվեարկել Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունմանը՝ քննադատության ենթարկելով երեք չհայտարարված օբյեկտներում ուրանի մասնիկների ծագման պարզաբանման բացակայության պատճառով: Փաստաթուղթը նախաձեռնող երկրներն են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։ Բանաձևին կողմ են քվեարկել կառավարիչներից 30-ը, դեմ՝ Ռուսաստանը և Չինաստանը, իսկ Հնդկաստանը, Լիբիան, Պակիստանը ձեռնպահ են մնացել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում