Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել Ուկրաինային

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել Ուկրաինային

Եվրախորհրդարանի պատգամավորները Եվրահանձնաժողովին և ԵՄ խորհրդին կոչ են անում ուժեղացնելու աջակցությունն Ուկրաինային և Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ ապահովել:

Այդ մասին ասված է ԵՄ արտաքին և պաշտպանական քաղաքականության փոփոխության մասին բանաձևում, որը 438 կողմ, 65 դեմ, 94 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Եվրախորհրդարանի լիագումար նիստում։

Եվրոպական երկրները կոչ են արել անհապաղ Ուկրաինա ուղարկել անհրաժեշտ ողջ սպառազինությունը, ֆինանսական և հումանիտար օգնություն տրամադրել, ինչպես նաև պատրաստ լինել ռազմական գործողությունների ավարտից հետո նպաստել երկրի վերականգնմանը: Բանաձևի հեղինակներն առաջարկել են ստեղծել ռուսական սառեցված ակտիվների բռնագանձման իրավական մեխանիզմ՝ այդ միջոցներն այնուհետև Ուկրաինայի վերականգնմանն ուղղելու նպատակով:

Փաստաթղթում ընդգծվում է հակառուսական պատժամիջոցներն ուժեղացնելու անհրաժեշտությունը: Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ խորհրդին և Եվրահանձնաժողովին հորդորել են դիվանագիտական ճնշում գործադրել բոլոր այն պետությունների վրա, որոնք չեն աջակցել Արևմուտքի՝ Ուկրաինային նվիրված բանաձևերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում