Քաջարանում գրանցված հեպատիտ C-ի վարակումների դեպքով քրեական գործ է հարուցվել

Քաջարանում գրանցված հեպատիտ C-ի վարակումների դեպքով քրեական գործ է հարուցվել

Տարվա սկզբին տեղեկություն տարածվեց, որ Քաջարան քաղաքում հեպատիտ C-ով վարակման միանգամից մի քանի դեպք է գրանցվել:

Վտանգավոր վիրուսը փոխանցվում է արյան միջոցով: Նախնական կարծիք կա, որ վարակը տարածվել է ախտոտված բուժգործիքների միջոցով: Բոլոր վարակվածները վերջին շրջանում վիրահատության էին ենթարկվել Քաջարանի հիվանդանոցում: Հարուցված քրեական գործով ոսումնասիրվում են բոլոր հնարավոր պատճառները:

ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանի տվյալներով՝ Քաջարանի հիվանդանոցում  2014-ին մոտ 200 հիվանդ է վիրահատվել: Նրանք բոլորը կարող էին վարակված լինել հեպատիտ C –ով: Միջոցներ են ձեռնարկվել վիրահատվածներին գտնելու եւ արյան փորձանմուշներ վերցնելու:

Առողջապահության նախարարության հանձնախումբն ուսումնասիրություն է անցկացնում Քաջարանի հիվանդանոցում:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում