ԱՄՆ-ում ոգեկոչել են Ցեղասպանության օրերին հայերին օգնած մարդկանց ու կազմակերպություններին

ԱՄՆ-ում ոգեկոչել են Ցեղասպանության օրերին հայերին օգնած մարդկանց ու կազմակերպություններին

ԱՄՆ-ի երեք նախագահներ Ցեղասպանությունից հետո հայերին օժանդակելու մարդասիրական տարբեր ծրագրեր նախաձեռնեցին: Վուդրո Վիլսոնը, Ուորդեն Հարդինգ ու Քալվին Քուլիջը գործադրեցին ամեն հնարավոր ջանք՝ օժանդակելու հայությանն ու փրկելու որբացած հազարավոր երեխաների:

Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց ամերիկահայերը Կապիտոլիումի բարձունքին հավաք էին կազմակերպել՝ հիշելու ԱՄՆ-ի երեք ղեկավարներին եւ օգնության ձեռք մեկնած կազմակերպություններին:

1915-ին հիմնված Near East Relief կազմակերպությունը նպատակ ուներ օգնելու Մեծ եղեռնից  փրկված հայերին: Ամերիկյան հիմնադրամին գումար էին նվիրաբերում ոչ միայն ամերիկացիները: Աշխարհի տարբեր ծայրերում բացվել էին տարածքային մասնաճյուղեր: 

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում