ԱԱրևիկ Աբելյան

Դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելել է նորաբաց «Թումո Տիրանա» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելել է նորաբաց «Թումո Տիրանա» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Հունիսի 7-ին Ալբանիայի մայրաքաղաքում գտնվող ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելել Է նորաբաց «Թումո Տիրանա» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

 

Կենտրոնի տնօրեն Շչիպե Բերիշայի ուղեկցությամբ դեսպանը շրջայց է կատարել կենտրոնի դասընթացների սենյակներ, ծանոթացել կրթական և աշխատանքային ծրագրերին, կենտրոնի կողմից մշակվող և իրականացվող նոր նախագծերին ու նախաձեռնություններին:
 
Կենտրոնի տնօրենը տեղեկացրել է Տիգրան Մկրտչյանին, որ ներկայումս նորաբաց կենտրոնում ուսանում Է ավելի քան 1000 ուսանող, և առկա մեծ պահանջարկի միտումով դիտարկվում է ավելի մեծ կենտրոնի բացման միտքը մոտ ապագայում, որտեղ կուսանի ավելի քան 4000 ուսանող:

 

Դեսպան Տիգրան Մկրտչյանը ողջունել է «Թումո Տիրանայի» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման առիթով և ընդգծել կենտրոնի գործունեության ուրույն դերակատարությունը երկու երկրների միջև կրթական և տեխնոլոգիական ոլորտում համագործակցության, ինչպես նաև երկու երկրների երիտասարդության և ապագա սերունդների կապերի ամրապնդման գործում:

 

Նույն օրը երեկոյան դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Ալբանիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
 
Հանդիպմանը Ալբանիայի համայնքի նախագահ Ծովասար Չաքմաքչյանը և Ալբանիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Վարուժան Փիրանյանը ողջունել և շնորհավորել են Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանին, դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ:
 
Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Ալբանիա իր այցելության նպատակները և հանդիպումների օրակարգը, հանգամանալից կերպով անդրադարձել իր առաքելության, առաջիկայում նախատեսվող մի շարք ձեռնարկներին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաև հայ-ալբանական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերին։ Նա ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում ալբանահայության կարևոր դերը, հատկապես՝ գիտական, մշակութային և հումանիտար ոլորտներում:
 

Դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին։

 

Նույն օրը դեսպան Մկրտչյանը ծավալուն հարցազրույց է տվել Ալբանիայի հանրային ռադիո-հեռուստատեսության գլխավոր ալիքին։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում