ՄՄարիամ Մխիթարյան

Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ բանակցելու պատրաստակամության մասին

Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ բանակցելու պատրաստակամության մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Financial Times-ի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է դեմ առ դեմ բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զելենսկին մտադիր է նման բանակցություններ վարել միայն նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ, նրա խոսքով, Ռուսաստանում չկա մեկը, ում հետ կցանկանա զրուցել:

Նա նաև խոստովանել է, որ Մոսկվան գերազանցում է Կիևին ռազմական տեխնիկայով, և նորից օգնություն է խնդրել Արևմուտքից։ Ըստ Զելենսկու՝ փետրվարի 24-ից հետո կորցրած տարածքների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելն Ուկրաինայի համար կլինի «խոշոր ժամանակավոր հաղթանակ», մինչդեռ վերջնական նպատակը երկրի ողջ տարածքում ինքնիշխանություն հաստատելն է։

Ուկրաինայի ղեկավարը մեկ անգամ ևս հաստատել է այն դիրքորոշումը, որ «հաղթանակի պետք է հասնել մարտի դաշտում», սակայն ինքը բաց է Ռուսաստանի հետ բանակցությունների համար։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի խոսքերը Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մասին և ընդհանրապես՝ Զելենսկու հայտարարությունները, նշել է, որ «դրանք հստակ ինչ-որ մեկի գրած տեքստեր են, ինչ-որ մեկի գրած ծրագիր»: Նա հավելել է, որ այն, ինչ հնչում է Կիևից, ստուգման կարիք ունի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում