ԱԱրևիկ Աբելյան

Կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 29-րդ նիստը

Կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 29-րդ նիստը

Հունիսի 7-ին, ղազախական կողմի նախագահությամբ, տեսակապի ձևաչափով տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 29-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի Հանրապետությունները, Ռուսաստանի Դաշնությունը:

Հայկական կողմը ներկայացրել է ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են «Հյուպատոսական կապերի մասին» 1963 թ. Վիեննայի կոնվենցիայի դրույթների կատարմանը, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թ. Մինսկի կոնվենցիայի, երկկողմ հյուպատոսական կոնվենցիաների շրջանակներում կողմերի համագործակցությանը, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում