ՄՄարիամ Մխիթարյան

Մեքսիկայի նախագահը չի մասնակցի ԱՄՆ կազմակերպած՝ Ամերիկյան երկրների գագաթնաժողովին

Մեքսիկայի նախագահը չի մասնակցի ԱՄՆ կազմակերպած՝ Ամերիկյան երկրների գագաթնաժողովին

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ կազմակերպած՝ Ամերիկյան երկրների գագաթնաժողովին, քանի որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշում է կայացրել հանդիպմանը չհրավիրել Կուբային, Վենեսուելային և Նիկարագուային։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։

Մեքսիկայի պատվիրակությունը կգլխավորի երկրի արտգործնախարար Մարսելո Էբրարդը։ Օբրադորի դիրքորոշմանը պատրաստ են միանալ նաև Բոլիվիայի, Հոնդուրասի և Կարիբյան ավազանի պետությունների ղեկավարները։

Ավելի վաղ The New York Times (NYT) թերթը հայտնել էր, որ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ավելի շատ երկրների ղեկավարներ են տրամադրված բոյկոտել գագաթնաժողովը: Նրանց թվում է նաև Բրազիլիայի առաջնորդ Ժաիր Բոլսոնարոն։ Reuters-ը նշել է, որ գագաթնաժողավին մասնակցությունից երկրների հրաժարվելը «նվաստացուցիչ հարված կլինի Սպիտակ տանը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում