ԼԼիլիթ Ասատրյան

Զարեհ Սինանյանը Միչիգանում հանդիպումների ժամանակ ընդգծել է մասնագիտական ​​հայրենադարձության կարևորությունը

Զարեհ Սինանյանը Միչիգանում հանդիպումների ժամանակ ընդգծել է մասնագիտական ​​հայրենադարձության կարևորությունը
Միչիգանում հանդիպել եմ Մեծ Դեթրոյթի շրջանի տարբեր հայկական կազմակերպությունների, եկեղեցական և եկեղեցու տարածքում գործող կառույցների, կրթական, մշակութային միությունների ղեկավարների հետ՝ ասվում է ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի Ֆեյսբուքի էջում:
 
May be an image of 5 people, people sitting and indoor
 
«Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ գրասենյակի ծրագրերը՝ ընդգծելով մասնագիտական ​​հայրենադարձության կարևորությունը և պետական համակարգում բարձր որակավորում ունեցող աշխատակիցների անհրաժեշտությունը։
 
May be an image of 4 people, people standing, people sitting and indoor
 
Ընդգրկուն անդրադարձ եմ կատարել նաև Հայաստան-սփյուռք գործակցության ներկայիս մարտահրավերներին և գրասենյակի կողմից սփյուռքի հետ առողջ հարաբերությունների ստեղծման և խորացման աշխատանքներին: Հնարավորություն ունեցա պատասխանելու համայնքի ներկայացուցիչների հարցերին:
 
Արժանապատիվ Տեր Արեն Ջեբեջյանը շնորհակալություն հայտնեց այցի և հանդիպումների համար՝ կարևորելով համայնքի հետ տեղում աշխատանքը»,- նշված է գրառման մեջ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում