ՄՄարիամ Մխիթարյան

Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան փակել են օդային տարածքը Լավրովի ինքնաթիռի համար

Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան փակել են օդային տարածքը Լավրովի ինքնաթիռի համար

Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան փակել են իրենց օդային տարածքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար։ Այդ փաստը Interfax-ին հաստատել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։ Այդ պատճառով ռուս դիվանագետի՝ հունիսի 6-7-ը նախատեսված այցը Բելգրադ խափանվել է։

Լավրովի ինքնաթիռի հետ կապված միջադեպի մասին տեղեկությունից հետո Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը որոշել է դիմել համաքաղաքացիներին։ Ավելի վաղ Սերբիայի նախագահը հայտարարել էր, որ իր երկիրը արտաքին քաղաքականության մեջ համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին և թույլ չի տալիս հակառուսական կամ հակաարևմտյան կուրս։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է միջադեպը՝ նշելով, որ սահմանափակելով օդային տարածքը՝ երեք երկրները կտրել են կապի միջոցը։

ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան էլ ասել է, որ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան նման որոշում են կայացրել Միացյալ Նահանգների և մի շարք արևմտյան երկրների ճնշման ներքո։

Չեպան զգուշացրել է, որ Լավրովի հետ տեղի ունեցած միջադեպը բացասաբար կանդրադառնա բալկանյան երկրների հետ հարաբերությունների վրա։ Պատգամավորի խոսքով՝ առաջիկայում կհետևի ռուսական կողմի արձագանքն այդ քայլին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում