ԳԳևորգ Թոսունյան

Հավաքին մասնակցող յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ կազմակերպիչների գերնպատակը քաղաքական ռևանշն է ժողովրդի ընտրության դեմ. Հովհաննիսյան

Հավաքին մասնակցող յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ կազմակերպիչների գերնպատակը քաղաքական ռևանշն է ժողովրդի ընտրության դեմ. Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ ընդդիմադիր ուժերի կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ այս պահին կա 13 ձերբակալված ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (Զանգվածային անկարգությունները) հատկանիշներով։

«Փաստը, որ դեպքի վայրից, ի թիվս քարերի, շշերի և ձեռքի տակ եղած այլ առարկաների, հայտնաբերվել են նաև մետաղե և փայտե ձողեր, ըստ էության, ևս մեկ վկայությունն է այն բանի, որ հավաքի կազմակերպիչները նախօրոք պլանավորել էին սադրել և բախում հրահրել ոստիկանների և հավաքի մասնակիցների միջև` հաշվի չառնելով երեխաների, կանանց և տարեցների ներկայությունը։

 

Կարծում եմ` հավաքին մասնակցող յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ կազմակերպիչների գերնպատակը քաղաքական ռևանշն է ժողովրդի ընտրության դեմ, և այդ ճանապարհին ընդդիմությունը պատրաստ է վտանգել բոլորի առողջությունն ու կյանքը, բացի իրենցից։

 

Այս շարժումն իրոք դիմադրության շարժում է, բայց նրանք դիմադրում են ժողովրդավարությանն ու ժողովրդին, իսկ Արցախը, ինչպես նախկինում, այդպես էլ հիմա օգտագործվում է բացառապես ներքաղաքական նպատակներով»,- գրել է Հովհաննիսյանը:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում