ԼԼիլիթ Սեդրակյան

Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Իռլանդիայի դեմ խաղում

Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Իռլանդիայի դեմ խաղում

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Իռլանդիայի դեմ խաղում:

Հայտացուցակում չեն ընդգրկվել Ստանիսլավ Բուչնևը, Հայկ Իշխանյանը, Ժիրայր Մարգարյանը, Էդգար Մալաքյանը և Ռուդիկ Մկրտչյանը:

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 17։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի առաջին տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը։

Հաստատվել է հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։

Հանդիպման գլխավոր մրցավարն է Ռադու Մարիան Պետրեսկուն (Ռումինիա)։ Մրցավարի օգնականներն են Ռադու Ադրիան Շտեֆան Ժինգուլյակը (Ռումինիա) և Միրչա Միհաիլ Գրիգորիուն (Ռումինիա), չորրորդ պաշտոնյան է Յուլիան Դիման (Ռումինիա)։

Հանդիպման տեսուչ է նշանակվել Անդրեյ Սիպայլոն (Լատվիա), ՈՒԵՖԱ-ի պատվիրակ՝ Կուանիշ Կանապյանովը (Ղազախստան)։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում