ԼԼիլիթ Ասատրյան

Այսօր ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցապայքարում Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ

Այսօր ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցապայքարում Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ

Այսօր՝ ԵԱ-ի մրցումային 6-րդ օրը, Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ:

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ պայքարի մեջ են մտնում Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը (102 կգ/ 16:00), փոխչեմպիոն Արսեն Մարտիրոսյանը (109 կգ / 19:00) և 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը (22:00), որը 6 տարվա դադարից հետո վերադարձել է մրցահարթակ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն:

Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը չեմպիոն է հռչակվել երկամարտի 377 կգ արդյունքով (171+206):

Արծաթե մեդալակիր Արա Աղանյանի երկամարտի արդյունքը 375 կգ է (170+205):

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում