ԼԼիլիթ Ասատրյան

Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է

Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այս մասին հայտնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Возможно, это изображение 1 человек, стоит и в помещении

Առաջին անգամ Գլխավոր հանձնակատարն այցելել է Միչիգան նահանգ և հանդիպումներ ունեցել Դեթրոյթ քաղաքի հայ համայնքի կառույցների և ներկայացուցիչների հետ:

Այցի առաջին օրվա ընթացքում Զարեհ Սինանյանը մասնակցել է Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու կանանց ամենամյա ընթրիքին, հանդիպել համայնքի կին ակտիվ ներկայացուցիչներին և ծանոթացել նրանց աշխատանքին: Հանձնակատարը կարևորել է համայնքում կանանց ոգեշնչող գործունեությունն ու ունեցած նպաստը հայապահպանության գործում:

Возможно, это изображение 4 человека, люди сидят, люди стоят и в помещении

Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելել է Թագվոր և Թագուհի Մանուկյան հանգստյան տուն (Manoogian Manor), որն աջակցություն է տրամադրում հայ և օտարազգի ծերերին: Հաստատությունը հիմնադրվել է 1949 թվականին 13 հայ կանանց, ամբողջ համայնքի և Ալեք Մանուկյանի և իր տիկնոջ մեծ աջակցության շնորհիվ:

Возможно, это изображение 2 человека, люди стоят, люди сидят и в помещении

Հանձնակատարը ծանոթացավ տան ամենատարեց բնակչի՝ հարյուրամյա Մարգարետի հետ, և լսեց նրա հայաստանյան այցերի պատմությունները:

Возможно, это изображение 3 человека, люди стоят и в помещении

Զարեհ Սինանյանն Էդվարդ և Հելեն Մարտիկյան գրադարանում հարցազրույց է տվել նաև «Armenian Mirror-Spectator» լրատվամիջոցի ներկայացուցիչներ Էդմոն Ազատյանին և Հարրի Կեզելյանին: Խորքային անդրադարձ է կատարվել Հայաստան-սփյուռք հարաբերություններին և գրասենյակի գործունեությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում