«Որ Հայաստանում բոլորը լսեն». ԱԺ նախագահը պարգևատրել է

«Որ Հայաստանում բոլորը լսեն». ԱԺ նախագահը պարգևատրել է

«Որ Հայաստանում բոլորը լսեն» ծրագիրի նախաձեռնողներին՝ ամերիկացի բարերար, «Սթարկի» լսողական տեխնոլոգիաների հիմնադիր և համանուն հիմնադրամի նախագահ Բիլ Ասթնին և ամերիկահայ բարերարներ Քավուկջյանների ընտանիքին պարգևատրել է ԱԺ նախագահը՝ առողջապահության եւ սոցիալական ոլորտներում ունեցած ավանդի համար: Արդեն մի քանի տարի «Արաբկիր» միացյալ բարեգործական հիմնադրամը «Սթարկի» ընկերության հետ համատեղ Լոս Անջելեսում բնակվող Քավուկջյան ընտանիքի ջանքերով Հայաստանում իրականացնում է բարեգործական առաքելություն՝ սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերում ընդգրկված կարիքավոր 1800 անձանց ապահովելով հատուկ լսողական սարքերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում