ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայի դեսպանը անբավարար է համարել Կիևին Իսպանիայի զենքի մատակարարումները

Ուկրաինայի դեսպանը անբավարար է համարել Կիևին Իսպանիայի զենքի մատակարարումները

Մադրիդում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Պոգորելցևը շնորհակալություն է հայտնել Իսպանիայի կառավարությանը 200 տոննա ռազմական օգնություն տրամադրելու համար, սակայն այդ գումարը համարել է անբավարար։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Պոգորելցևն ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերին ներկա մատակարարումները կբավականացնեն միայն երկժամյա մարտական ​​գործողությունների համար, և ընդգծել, որ Ուկրաինան չի կարող բավարարվել այդ ծավալներով։

Դիվանագետը դիմել է իսպանական կողմին՝ Ուկրաինա հաուբիցներ, ականանետներ և տանկեր ուղարկելու խնդրանքով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիև ուղարկվող ծախսերի անվերահսկելիության պատճառով Պենտագոնը կարող է կորցնել Կոնգրեսի սենատորների աջակցությունը զենքի ապագա մատակարարումների հարցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում