ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Թուրքիան ձեռնպահ կմնա Սիրիայում ռազմական գործողություններից

ՌԴ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Թուրքիան ձեռնպահ կմնա Սիրիայում ռազմական գործողություններից

Մոսկվային անհանգստացնում են Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու մասին Անկարայի հայտարարությունները՝ գրում է Interfax-ը։

«Նման քայլը Դամասկոսի հետ համաձայնության բացակայության դեպքում կընդունվի Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ուղղակի խախտում և կհրահրի լարվածության լրացուցիչ սրում այդ երկրում։ Մենք հուսով ենք, որ Անկարան զերծ կմնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Սիրիայում առանց այն էլ բարդ իրավիճակի վտանգավոր վատթարացման»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ  Էրդողանի հայտարարությունը Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու մասին։

Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն ըմբռնումով է վերաբերվում Թուրքիայի մտահոգություններին` կապված Սիրիայի սահմանամերձ շրջաններից սպասվող ազգային անվտանգության սպառնալիքների հետ:

«Կարծում ենք՝ Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանին հնարավոր է անվտանգություն ապահովել դրան հարակից գոտում Սիրիայի անվտանգության ուժերի անձնակազմի տեղակայման միջոցով»,- ընդգծել է Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի սահմաններին Թուրքիայի զինված ուժերը ծրագրել են Սիրիայի չորս շրջանում իրականացնել հակաահաբեկչական գործողություններ։

Վաշինգտոնն արդեն դեմ է արտահայտվել Անկարայի այդ մտադրությանը, քանի որ, ըստ ամերիկյան կողմի, դա կարող է էլ ավելի ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և խաթարել ԻՊ-ի դեմ պայքարի ջանքերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում