Մահացել է հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը

Մահացել է հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը

Այսօր առավոտյան կյանքից հեռացել է հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը: Լևոն Հայրապետյանը Արցախի ամենախոշոր ներդրողներից մեկն էր: Գործարարի միջոցներով 2000-2002 թթ. վերակառուցվել է Գանձասարի վանական համալիրը: Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ Կառուցվել են փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց։ 2008-ին Շուշիում եւ Գանձասարում կազմակերպեց նորապսակների համատեղ պսակադրություն։ Սկիզբ դրվեց 700 նոր ընտանիքի: 2014-ին՝ «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործունեության հետաքննությամբ Հայրապետյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման։ Բանտում առողջական ծանր վիճակում էր: Մահից ժամեր առաջ խնդրել է իրեն հուղարկավորել ծնողների կողքին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում