Դանիան հուլիսին կմիանա Եվրամիության պաշտպանական համագործակցությանը

Դանիան հուլիսին կմիանա  Եվրամիության պաշտպանական համագործակցությանը

Ակնկալվում է, որ Դանիան հուլիսի 1-ից կկարողանա միանալ պաշտպանության և անվտանգության ոլորտում եվրոպական համագործակցությանը՝ հայտնել են երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Այսպիսով մենք կարող ենք լիարժեք մասնակցել պաշտպանության և անվտանգության ոլորտում եվրոպական համագործակցությանը։ Դրանով մենք ավելի մեծ պատասխանատվություն ենք ստանձնում մեր տարածաշրջանում անվտանգության համար։ Սա լավ և կարևոր քայլ է։ Միասնական Եվրոպան լավագույն պատասխանն է, որը մենք կարող ենք տալ այն իրավիճակում, որում այսօր գտնվում ենք»,- հայտարարել է Դանիայի ԱԳ նախարար Եպպե Կուֆուդը։

Հունիսի 1-ին տեղի ունեցած հանրաքվեին ԵՄ շրջանակներում պաշտպանական համագործակցությանը երկրի միանալուն դանիացիների 66,9%-ը կողմ է արտահայտվել, 33,1%-ը՝ դեմ:

Համագործակցությանը միանալու պաշտոնական հայտը կարող է ներկայացվել միայն խորհրդարանի կողմից 1993 թ. ընդունված վերապահումը չեղյալ հայտարարելուց հետո, որը թույլ չի տալիս Դանիայի մասնակցությունը դրան: Խորհրդարանը նաև պետք է որոշում կայացնի ապագայում Եվրամիության ռազմական գործողություններին երկրի մասնակցության մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում