Կիևը վստահեցրել է Վաշինգտոնին, որ չի թիրախավորի Ռուսաստանի տարածքը. Պենտագոն

Կիևը վստահեցրել է Վաշինգտոնին, որ չի թիրախավորի Ռուսաստանի տարածքը. Պենտագոն

Կիևը վստահեցրել է Վաշինգտոնին, որ Ուկրաինայի զինված ուժերն ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը կօգտագործի միայն պաշտպանական նպատակներով՝ տեղեկացրել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից։

«Ուկրաինայի պաշտպանության նախարարը, ինչպես նաև նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վստահեցրել են, որ չեն թիրախավորի Ռուսաստանի տարածքը»,- նշել է փոխնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոուլը։

Նախօրեին ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել էր, որ Մոսկվան չի հավատում Ուկրաինայի նախագահի խոսքին, թե Կիևը չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա և նրա դեմ օգտագործել ամերիկյան համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։ Դմիտրի Պեսկովը նաև համոզմունք էր հայտնել, որ ԱՄՆ-ը, Կիևին զենք տրամադրելով, յուղ է լցնում կրակի վրա և բարդացնում Ուկրաինայի շուրջ իրավիճակը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում