Հայաստան կժամանի Հունաստանի պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությունը

Հայաստան կժամանի Հունաստանի պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությունը

Հունիսի 2-3-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հրավերով Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին Խարդալիադը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

Նա նշել է, որ Հայաստանն ու Հունաստանը կապված են բարեկամության և համագործակցության ամուր պատմական կապերով:

Պաշտոնյան տեղեկացրել է, որ այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի և պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայաստանի հունական համայնքների միության ներկայացուցիչների հետ:

«Պատիվ կունենամ այցելելու Հայոց ցեղասպանության թանգարան, ծաղկեպսակ դնելու զոհերի հուշարձանին, ինչպես նաև կլինեմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում և պաշտպանության ազգային հետազոտական համալսարանում»,- նշել է Հունաստանի պաշտպանության նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում