ԼԼիլիթ Ասատրյան

ՄԹ-ում ՀՀ դեսպանը Բրիտանական արդյունաբերության կոնֆեդերացիայի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՄԹ-ում ՀՀ դեսպանը Բրիտանական արդյունաբերության կոնֆեդերացիայի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն այսօր հանդիպել է Բրիտանական արդյունաբերության կոնֆեդերացիայի միջազգային տնօրեն Անդի Բըրվելի հետ։ Այդ մասին ասված է ՄԹ-ում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

 
«Հանդիպմանը դեսպանը ներկայացրել է ՀՀ տնտեսական և ներդրումային միջավայրի հնարավորություններն ու ներուժը։
 
Բըրվելը դեսպանին ներկայացրել է Բրիտանական արդյունաբերության կոնֆեդերացիայի կառուցվածքն ու գործառույթները։
 
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները։
 

Բրիտանական արդյունաբերության կոնֆեդերացիան (CBI) բրիտանական բիզնես կազմակերպություն է, որն ընդհանուր առմամբ հանդես է գալիս 190,000 բիզնեսի անունից, որը բաղկացած է մոտ 1,500 անմիջական անդամներից և 188,500 ոչ անդամներից: CBI-ն աշխատում է խթանել բիզնեսի շահերը՝ լոբբինգի և խորհրդատվությունների միջոցով հնարավորություն ընձեռելով կառավարություններին՝ ցանցային կապ հաստատել այլ բիզնեսների հետ։

 
Կառույցն իրականացնում է նաև կառավարական քաղաքականության վերլուծության և վիճակագրական տվյալների հավաքագրման գործառույթներ, ինչպես Միացյալ Թագավորությունում, այնպես էլ միջազգային մակարդակով՝ Պեկինում, Բրյուսելում, Նյու Դելիում և Վաշինգտոնում իրենց գրասենյակների միջոցով»,- նշված է գրառման մեջ:
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում