ԱԱրևիկ Աբելյան

Ցանկանում եմ հատուկ ընդգծել Ձեր նշանակալի ավանդը ռուս-հայաստանյան արդյունավետ համագործակցության զարգացման գործում. Միշուստինը՝ Փաշինյանին

Ցանկանում եմ հատուկ ընդգծել Ձեր նշանակալի ավանդը ռուս-հայաստանյան արդյունավետ համագործակցության զարգացման գործում. Միշուստինը՝ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը:

Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ եմ փոխանցում անկեղծ շնորհավորանքներ ծննդյան օրվա կապակցությամբ:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել Ձեր նշանակալի ավանդը ռուս-հայաստանյան արդյունավետ համագործակցության զարգացման գործում՝ հիմնված բարեկամության, գործընկերության և դաշնակցության վրա:

Կառավարությունների միջև տարվում է ակտիվ աշխատանք առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, էներգետիկ, արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի առաջմղման նպատակով:

Համոզված եմ, որ Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ինտեգրացիայի խորացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության հետաքրքրություններին:

Ի սրտե ցանկանում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում