Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն անհապաղ հոսպիտալացվել է: Նա մոսկովյան բժիշկների հսկողության տակ է,- գրում է vesti.ru-ն: Դերասանի հարազատ քույրը հիվանդանոցի գլխավոր բժշկի հետ հանդիպումից հետո պատմել է, որ եղբոր վիճակը կայունացել է, բայց նույնիսկ հարազատներին, չեն թողնում նրա մոտ: Life.ru-ն էլ հաղորդում է, թե իբր Ջիգարխանյանը ոստիկանություն հաղորդում է տվել` կնոջը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրելով իրեն սպանելու փորձի համար: Դերասանն ասել է, թե կինը ցանկանում է տիրանալ իր ունեցվածքին: Լուրեր կան, թե Ջիգարխանյանի կինը ինքն է ոստիկանություն դիմել՝ խնդրելով տուն վերադարձնել ամուսնուն, որ փախել է տնից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում