ԼԼիլիթ Ասատրյան

Ուկրաինայի ՆԳ փոխնախարարը ՀՀ դեսպանին է ներկայացրել ռազմական գործողությունների հետևանքով առաջացած մարտահրավերները

Ուկրաինայի ՆԳ փոխնախարարը ՀՀ դեսպանին է ներկայացրել ռազմական գործողությունների հետևանքով առաջացած մարտահրավերները

Այսօր տեղի ունեցավ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Մերի Հակոբյանի հետ: Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Մերի Հակոբյանը ներկայացրեց Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում առաջացած մարտահրավերները: Նշվեց, որ հրատապ խնդիրներից է՝ տարածքների ականազերծումը:

Նախարարի տեղակալն ընդգծեց Ուկրաինայի ՆԳՆ պատրաստակամությունը` խորացնելու հայ գործընկերների հետ արդեն իսկ ձևավորված լավ հարաբերությունները, մասնավորապես՝ կիսվելու ոստիկանության բարեփոխման գործում Ուկրաինայի ձեռք բերած մեծ փորձով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում