Վերահաստատում եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Մակրոն

Վերահաստատում եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Մակրոն

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական դինամիկային։ Այս մասին ասված է նախագահ Էմանուել Մակրոնի՝ Իլհամ Ալիևին ուղղված ուղերձում:

«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ֆրանսիայի վճռական հավատարմությունը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ցանկանում եմ հավաստիացնել, որ  աջակցում եմ վերջին ամիսներին արձանագրված դրական դինամիկային՝ ինչպես Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով ուղիղ շփումների հաստատմանը, այնպես էլ սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը, որի արդյունքները մենք տեսնում ենք»,- նշված է ուղերձում:

Մակրոնն ընդգծել է նաև տարածաշրջանում խաղաղություն կառուցելու համար վստահության մթնոլորտի ձևավորման կարևորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում