Թուրքիան չի փոխի դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցում, քանի դեռ նրանք չեն կատարել իր պայմանները. Էրդողան

Թուրքիան չի փոխի դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցում, քանի դեռ նրանք չեն կատարել իր պայմանները. Էրդողան

Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում, մինչև նրանք չձեռնարկեն քայլեր, որոնք նրանցից սպասում են Անկարայում: Այդ մասին անգլիական The Economist ամսագրում հրապարակված հոդվածում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

«Թուրքիան թեկնածու երկրներից ակնկալում է ահաբեկչական կազմակերպությունների գործունեության դադարեցում իրենց տարածքում և նրանց անդամների հանձնում թուրքական կողմին: Այդ երկրների իշխանություններին հստակ ապացույցներ են ներկայացվել, նրանցից պատասխան քայլեր են սպասում»,- գրել է Էրդողանը։

Նա նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկու երկրների անդամակցության հարցում Թուրքիայի դիրքորոշումը պետք է դիտարկել որպես վճռական քայլ դաշինքի բոլոր այն անդամ երկրների անունից, որոնք դարձել են ահաբեկչության թիրախներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում