Եվրամիությունը համաձայնության է հասել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ. Բորել

Եվրամիությունը համաձայնության է հասել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ. Բորել

Եվրամիությունը համաձայնության է հասել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի, այդ թվում՝ նավթի էմբարգոյի շուրջ: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Այժմ մենք արդեն հստակ ծրագիր ունենք՝ արգելելու ռուսական նավթի ներմուծումը 90%-ով։ Այս տարվա վերջին մենք կգնենք 90%-ով պակաս ռուսական նավթ: Բացառություն կկազմեն միայն դեպի ծով ելք չունեցող երկրները»,- նշել է դիվանագետը:

Նա կարծիք է հայտնել, որ դա Եվրամիությունում թեժ քննարկումների ողջամիտ հանգուցալուծում է: Բորելը հավելել է, որ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներառում է նաև սահմանափակումներ՝ կապված SWIFT համակարգի օգտագործման հետ:

«Դա է՛լ ավելի կբարդացնի Ռուսաստանի տնտեսության վիճակը և արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը»,- ասել է Բորելը:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ԵՄ-ն չի կարող խանգարել Ռուսաստանին վաճառել իր նավթն այլ երկրների: Բորելի խոսքով՝ ԵՄ-ն, սակայն, Ռուսաստանի ամենակարևոր գնորդն է, և Մոսկվան ստիպված կլինի փնտրել այլ գնորդներ և նվազեցնել նավթի գինը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում