ԼԼիլիթ Ասատրյան

Ռաֆայել Հովհաննիսյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Ռաֆայել Հովհաննիսյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության 86 կգ քաշայինների եզրափակչում զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշինաշվիլուն և նվաճել է արծաթե մեդալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Հովհաննիսյանն իսկական գլադիատորական մարտ վարեց: Շատ գոհ եմ նրանից: Արեց այն, ինչ կարող էր: Նա այս առաջնության բացահայտո՞ւմն էր. գուցե, թեև ինձ համար՝ ոչ: Նրա մրցակիցը բավականին փորձառու բռնցքամարտիկ էր, 4 անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությունում:

Կարիերայում երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի կոչումը նվաճեց Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց նաև Արթուր Բազեյանը (57 կգ), իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր:

Возможно, это изображение 2 человека, люди стоят и в помещении
Возможно, это изображение 1 человек, стоит и в помещении
Возможно, это изображение 2 человека, люди стоят и в помещении
Возможно, это изображение 1 человек и в помещении
Возможно, это изображение 2 человека, люди стоят и в помещении

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում