ԼԼիլիթ Ասատրյան

Տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծին

Տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծին

Տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի քննարկմանը նվիրված համաժողով՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության, ինչպես նաև Դատախազության, Փաստաբանների պալատի և Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների միջև: Այդ մասին ասված է ՀՀ արդարադատության նախարարության Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 1 անձ, նստած է, կանգնած և ներսումը-ի նկարն է

 

«Քննարկումը հատկապես կարևորվել է այն առումով, որ 2022 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է համատեղ կիրառել Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը:

 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 

Համաժողովի շրջանակներում Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նոր օրենսգիրքը հիմնված է դատապարտյալների նկատմամբ անհատականացված պատժի կրման սկզբունքների վրա, ինչպես նաև՝ կարևորել որդեգրված գաղափարախոսությունն իրապես հուլիսի 1-ից իրավակիրառ պրակտիկայում ունենալու հանգամանքը:

 

Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ողջունել է համաժողովի ընտրված ձևաչափը և ընդգծել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի կարևորությունը, ինչպես քրեակատարողական հիմնարկների ներսում, այնպես էլ հասարակության շրջանակներում՝ քրեական ենթամշակույթի նկատմամբ զրո հանդուրժողականություն ապահովելու և այն արմատախիլ անելու տեսանկյունից:

 

Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ դիտարկելու Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ հնչած բոլոր նկատառումները, որոնք կօգնեն բարելավելու օրենսգիրքը:

 

Համաժողովն անցկացվել է Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի աջակցությամբ՝ ՄԱԿ-ի զարգացման «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում»,- նշված է գրառման մեջ:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում