ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայում առաջարկել են վճարի դիմաց թույլատրել զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը երկրից

Ուկրաինայում առաջարկել են վճարի դիմաց թույլատրել զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը երկրից

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Վիկտոր Անդրուսիվն առաջարկել է զորակոչային տարիքի տղամարդկանց թույլ տալ երկրից հեռանալ մի քանի հազար դոլար վճարելով՝ գրում է Радио Sputnik-ը:

«Տղամարդկանց՝ արտերկիր մեկնելու համընդհանուր արգելքը մեզ ավելի է վնասում: Առաջարկում եմ  երեքից հինգ հազար դոլար ապահովագրավճար գանձել մեկնել ցանկացողից»,-ասել է պաշտոնյան:

Նա նշել է, որ երկար տարիներ արտասահմանում աշխատող ուկրաինացիների միջոցները փրկել են երկրի տնտեսությունը, և «այժմ դա առավել կարևոր է»։

Ուկրաինայի Գերագույն ռադան երկրում ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան երկարաձգել է մինչև օգոստոսի 23-ը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում